Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Գնացել է իր իշխանության վկայագիրը հաստատելու

Գնացել է իր իշխանության վկայագիրը հաստատելու
06.06.2023 | 15:44

Այս նկարի էությունը Հայաստանում դեռ չեն հասկանում:

Ինչ ենք մենք այստեղ տեսնում՝ քծնող ժպիտ ու արհամարհական սառը հայացք: Շատերը դա ընկալում են որպես եսասիրության բացակայություն կամ այն բանի փաստում, որ Հայաստանի ղեկավար համարվող անձը փորձում է սիրաշահել Էրդողանին, որպեսզի Հայաստանի վտանգները, թեկուզ քծնանքի միջոցով, թեթևացնի:

Իրականում այս նկարն այլ երևույթի խորհրդանիշն է: 2020 թվականի պատերազմից հետո Հարավային Կովկասը ռուսական ազդեցության տարածքից վերածվել է ռուս-թուրքական ազդեցության տարածքի, իսկ ՛՛ազդեցության տարածք՛՛ երևույթի հիմնական տարրերից մեկն այն է, որ նման զոնաներում ազդեցություն ունեցող երկրներն են որոշում, թե որ անձերն ու ուժերն են կարող գալ իշխանության, նաև՝ նրանք պետք է իրենց վրա որոշակի պարտավորություններ վերցնեն, և այդ պարտավորությունների ընդունման ակտ պետք է կատարվի:

Այս նկարն ուղղակի ցուցադրում է վասալի ու սուզերենի (հենց ամենաուղիղ իմաստով) հանդիպում: Վասալն ընդունում է խաղի կանոնները և ներկա է գտնվում սուզերենի թագադրման արարողությանը:

Վասալները, իրենց հերթին, վասալության տարբեր աստիճան են ունենում: Այն, որ Էրդողանը հյուրերի ցանկը հայտարարելու ժամանակ չի նշում Հայաստանի փոքրիկ դիկտատորի անունը, դա փաստում է նրա վասալության ցածր աստիճանը: Ավելի ցածր, քան մյուսներինը, որոնց անունները հայտարարվել են, սակայն նաև ընդունում է, որ ինքն էլ է նրա իշխանություն ունենալու երաշխավորը:

Նկարի մարդը գնացել է Էրդողանի մոտ իր իշխանության վկայագիրը (ֆարմանը) հաստատելու համար:

Սա էմոցիոնալ գրառում չէ, սա շատ սառը գլխով իրականության արձանագրում է, որը մեր հասարակությունը դեռևս չի կարողանում ընկալել:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2884

Մեկնաբանություններ